Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իրանը դեմ Է Պարսից ծոցի գոտի ճապոնական նավեր ուղարկելուն

Իրանը դեմ Է Պարսից ծոցի գոտի ճապոնական նավեր ուղարկելուն
04.12.2019 | 13:52

Իրանը դեմ է Պարսից ծոցի գոտի ճապոնական եւ այլ օտարերկրյա զորակազմերի ուղարկմանը: Ճապոնիայի NHK հեռուստաալիքին հարցազրույցում, որը տարածվել Է դեկտեմբերի 4-ին, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին, որ Տոկիո է ժամանել որպես նախագահ Հասան Ռոհանիի հատուկ ներկայացուցիչ:


«Ես չեմ կարծում, թե որեւիցե օտարերկրյա զորք ավանդ կներդնի տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության գործում»,- ասել է նա՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Տոկիոն պատրաստվում է Պարսից ծոցի գոտի ուղարկել մարտանավ՝ հետախույզ ինքնաթիռի ուղեկցությամբ՝ նավարկության անվտանգության ապահովման նպատակով:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ