Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը
04.12.2019 | 22:17

ԱԱԾ-ն ձերբակալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ կաշառք վերցնելու գործով։ Ձերբակալման լուրի վերաբերյալ ԱԱԾ-ից տեղեկություններ չհաղորդեցին՝ խոստանալով նորություն լինելուն պես հրապարակել։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր ևս մեկ գործող բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել: «Չնայած ասեմ՝ էդ նենց չի, որ իշխանությունը կոռուպցիայից զերծ ա, որովհետև չգիտեմ՝ լուրը արդեն կա, թե չէ, և եթե չկա, կլինի, բայց էսօր ևս մի շատ բարձրաստիճան պաշտոնյանի, գործող բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել, քրեական գործ է հարուցված: Նկատի ունեմ՝ էդ էլ կա, բայց էն, որ մենք հարյուր տոկոսով մենք էդ երևույթների դեմ պայքարում ենք, էդ հարցում չի կարող կասկած լինել»:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ