Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մնացականյան - Մամեդյարով հանդիպումը տևել է 3,5 ժամ

Մնացականյան - Մամեդյարով հանդիպումը տևել է 3,5 ժամ
05.12.2019 | 12:23

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ երեկ ուշ երեկոյան Բրատիսլավայում հանդիպումը տևել է երեքուկես ժամ, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են նորից հանդիպել եկող տարվա սկզբին:


«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, այսօր առավոտյան հայտնել է նաև, որ նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակն ու խաղաղ կարգավորման ապագա ուղիները:
Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Սլովակիայի մայրաքաղաքում երեկ մինչ այդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ էին անցկացրել Մնացականյանի և Մամեդյարովի հետ:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ