«Փաստը» գրում է, որ ՍԴ-ում ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել: «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ներքին աուդիտը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանին: Բացահայտված չարաշահումներն այնքան լուրջ են, որ առաջիկայում կփոխանցվեն իրավապահներին:
Մեկնաբանություն ստանալու նպատակով թերթը փորձել է կապ հաստատել ՍԴ աշխատակազմի ներկայիս ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, սակայն նա այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին:
Թերթը հիշեցնում է, որ Վլադիմիր Վարդանյանը 2003-ից աշխատել է ՍԴ-ում և նախքան պատգամավոր դառնալը եղել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: