Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը
05.12.2019 | 21:11

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը, հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ «Քիչ առաջ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ