Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
05.12.2019 | 21:21

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և նշել, որ «հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»՝ տեղեկացնում է En Son Haber -ը:

Չավուշօղլուն ընդգծել է, որ «Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում սառեցված հակամարտությունները դեռ չեն լուծվել, և դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և տարածքային ամբողջականության հիման վրա»:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ