ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Բաց նամակ

Բաց նամակ
06.12.2019 | 00:52
ՀՀ նա­խա­գահ, պա­րոն
ԱՐ­ՄԵՆ ՍԱՐԳՍ­ՅԱ­ՆԻՆ
ՀՀ վար­չա­պետ, պա­րոն
ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻՆ­ՅԱ­ՆԻՆ
«Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան
հիմ­նադ­րա­մի տնօ­րեն պա­րոն ՀԱՅ­ԿԱԿ ԱՐ­ՇԱՄ­ՅԱ­ՆԻՆ
«Բաց նա­մա­կը» գրե­լու ա­ռիթ դար­ձան օ­րերս մա­մու­լում հայ­տն­ված հետևյալ ու­շագ­րավ հրա­պա­րա­կում­նե­րը.
ա) «Այս տա­րի «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի տա­րե­կան դրա­մա­հա­վաքն անց­կաց­վում է «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի» խո­րագ­րի ներ­քո։ Ար­դյուն­քում, այս տա­րի մոտ ժա­մը 4-ի դրու­թյամբ հա­վաք­վեց 9856100 դո­լար։ 22-րդ հե­ռուս­տա­մա­րա­թո­նի ըն­թաց­քում հա­վաք­ված գու­մար­նե­րը փո­խանց­վե­լու են խմե­լու ջրի մա­տա­կա­րար­ման և արևա­յին է­ներ­գիա­յի կի­րառ­ման ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը Ար­ցա­խում, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում՝ Տա­վուշ, Լո­ռի և Շի­րակ»։
բ) «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյանն աշ­խա­տան­քա­յին այ­ցով ժա­մա­նել է Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­ներ։ Նա­խա­գահն այ­սօր Ա­բու Դա­բիում ներ­կա է գտն­վել Մաս­դար ըն­կե­րու­թյան և Հա­յաս­տա­նի պե­տա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի ֆոն­դի (Ա­ՆԻՖ) միջև հա­մա­տեղ զար­գաց­ման մա­սին հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղու­թյա­նը։ Ըստ հա­մա­ձայ­նագ­րի՝ Հա­յաս­տա­նում 400 մե­գա­վատտ ընդ­հա­նուր հզո­րու­թյամբ արևա­յին է­ներ­գիա­յի նա­խագ­ծեր են մշակ­վե­լու և ա­վե­լի քան 300 մի­լիոն ԱՄՆ դո­լա­րի ներդ­րում­ներ են ի­րա­կա­նաց­վե­լու: Հա­մա­ձայ­նագ­րով նա­խանշ­ված ա­ռա­ջին նա­խա­գի­ծը 200 մե­գա­վատտ հզո­րու­թյամբ արևա­յին ֆո­տո­վոլ­տա­յին կա­յան­նե­րի կա­ռու­ցումն է Հա­յաս­տա­նի արևմուտ­քում»։
Եր­կու դեպ­քում էլ խոս­քը վե­րա­բե­րում էր արևի է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­մա­նը և, բնա­կա­նա­բար, ես չէի կա­րող ան­տար­բեր մնալ ու չար­ձա­գան­քել, ո­րով­հետև այդ կարևոր թե­ման գտն­վում է իմ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում և ո­րոշ պար­զա­բա­նում­նե­րի կա­րիք ու­նի: Ա­յո, 26 տա­րի շա­րու­նակ զբաղ­վել եմ արևա­յին տեխ­նի­կա­յի ստեղծ­ման ու զար­գաց­ման գոր­ծե­րով՝ նպա­տակ հե­տապն­դե­լով ար­դյու­նա­բե­րու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան ու մաս­նա­վոր հատ­վա­ծի հա­մար ստեղ­ծել հե­ռան­կա­րա­յին մի այն­պի­սի նոր ուղ­ղու­թյուն, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն տար խու­սա­փե­լու տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մից, բա­վա­րար աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, հատ­կա­պես ա­ղե­տի գո­տու բնակ­չու­թյան հա­մար (Սպի­տա­կում ծանր վի­ճակ է ստեղծ­վել, մի քա­նի օ­րից նշ­վե­լու է Սպի­տա­կի երկ­րա­շար­ժի 31 տա­րին, աշ­խա­տա­տե­ղե­րից բա­ցի կա «դո­միկ­նե­րից» ա­զատ­վե­լու խն­դիր, բնակ­չու­թյու­նը այն­պի­սի վի­ճա­կի է հա­սել, որ վա­խից Փա­շի­նյանն իր սգո ու հի­շա­տա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րը երկ­րա­շար­ժի է­պի­կենտ­րոն Սպի­տա­կից տե­ղա­փո­խել է Գյում­րի, չգի­տեմ ին­չու, կամ վա­խե­նում է, կամ ա­մա­չում, կամ էլ եր­կու­սը միա­սին), մեկ-եր­կու կար­գով ա­վե­լաց­նե­լու երկ­րի ՀՆԱ-ի ծա­վալ­նե­րը, բա­վա­րար մի­ջոց­ներ ստեղ­ծե­լու պա­տե­րազ­մող մեր երկ­րի հա­մար զենք ար­տադ­րե­լու և գնե­լու հա­մար, կան­խե­լու և բա­ցա­ռե­լու ար­տա­գաղ­թը, բարձ­րաց­նե­լու Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյու­նը, նպաս­տե­լու Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը և նման շատ ու շատ քաղցր բա­ներ:
Աշ­խա­տանք­նե­րի տե­սա­կան, գի­տա­հե­տա­զո­տա­կան, կոն­ստ­րուկ­տո­րա­կան և փոր­ձարկ­ման փու­լերն ար­դեն ա­վար­տել ենք ու հա­սել ներ­դր­ման գոր­ծին (զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու փու­լին), ո­րի հա­մար փող չու­նենք: Ա­սեմ, որ թվարկ­ածս աշ­խա­տանք­նե­րի հա­մար էլ փող չեմ ու­նե­ցել, ա­մեն ինչ ար­վել է իմ աղ­քա­տիկ ռե­սուրս­նե­րի հաշ­վին՝ մեր ե­րե­խա­նե­րի բե­րա­նից կտ­րե­լով, ա­րյուն ու քր­տինք թա­փե­լով, վերջ­նա­կան ար­դյունք­նե­րից գոհ եմ, ո­րով­հետև մեր մր­ցա­կից­նե­րից ա­ռաջ ենք ան­ցել, փաս­տո­րեն դր­սում ու ներ­սում մր­ցա­կից­ներ չու­նենք: Սրանք լոկ խոս­քեր չեն, ա­մեն ինչ ի­րա­տե­սա­կան է և ի­րա­գոր­ծե­լի: Արևա­յին ծրա­գի­րը 1993 թվին նա­խա­պես քն­նար­կել էի ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու հետ ու ներ­կա­յաց­րել «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիր» ան­վամբ՝ նա­խան­շե­լով հե­ռուն գնա­ցող մեր նպա­տակ­նե­րը. Հա­յաս­տա­նի կամ, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, հա­յու­թյան հա­մար ստեղ­ծել հե­ռան­կա­րա­յին մի նոր ո­լորտ, ո­րը թույլ կտա մեր ար­ժա­նի տեղն ա­պա­հո­վել աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին բա­ժան­ման մեջ՝ մո­նո­պոլ դիր­քեր ա­պա­հո­վե­լով խիստ ե­կամ­տա­բեր ու հե­ռան­կա­րա­յին նոր ո­լոր­տում: Քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­նե­րի ստա­ցու­մը, հատ­կա­պես Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման տե­սա­կե­տից, ե­րաշ­խա­վոր­ված կլի­նի, ե­թե հաշ­վի առ­նենք այն հան­գա­ման­քը, որ արևա­յին է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­ման հայ­կա­կան տար­բե­րա­կը տա­րած­վե­լու է աշ­խար­հով մեկ՝ սկ­սե­լով է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից խու­սա­փե­լու ար­դյու­նա­վետ գոր­ծըն­թա­ցը: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիրն ու­նի տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան ու սո­ցիա­լա­կան կարևոր բա­ղադ­րիչ­ներ: Ճա­պո­նա­ցի մի գիտ­նա­կան հրա­պա­րա­կել է մարդ­կու­թյա­նը սպառ­նա­ցող ա­ղետ­նե­րի ցան­կը, ա­տո­մա­յին պա­տե­րազ­մից հե­տո, 2-րդ կե­տով հի­շա­տակ­վում է հա­մաշ­խար­հա­յին է­կո­լո­գիա­կան ա­ղե­տը, ո­րը գա­լու է միան­գա­մից՝ տրա­դի­ցիոն է­ներ­գա­կիր­նե­րի (գազ, ա­ծուխ, փայտ, ա­թար, տորֆ, մա­զութ, դիզ­վա­ռե­լիք և այլն, թվով 18) անխ­նա օգ­տա­գործ­ման պատ­ճա­ռով, ա­մեն ժամ ակ­տի­վաց­վող ջեր­մո­ցա­յին է­ֆեկ­տի մե­խա­նիզ­մով, ար­դյուն­քում մարդ­կու­թյու­նը կս­տա­նա ան­կա­ռա­վա­րե­լի մի այն­պի­սի պրո­ցես, ո­րի դեմն առ­նե­լը անհ­նար կդառ­նա, ոչ ժա­մա­նակ կմ­նա, ոչ էլ մի­ջոց­ներ կգտն­վեն:
Փր­կու­թյան ճա­նա­պար­հը մեկն է՝ պետք է օր ա­ռաջ սկ­սել արևի է­ներ­գիա­յի զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյու­նը կամ, մեր տեր­մի­նա­բա­նու­թյամբ՝ եր­կր­նե­րի ու աշ­խար­հա­մա­սե­րի հե­լիո­ֆի­կա­ցիան, դա կդառ­նա է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից փրկ­վե­լու է­ֆեկ­տիվ ու աշ­խա­տող տար­բե­րա­կը, ո­րի հա­մար մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը միայն շնոր­հա­կալ կլի­նի հայ ժո­ղովր­դին, բայց մենք ա­ռաջ ենք գնա­ցել ու կանգ­նել ենք ֆի­նան­սա­կան փա­կու­ղու ա­ռաջ, մեր նախ­կին ու ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի պետ­քը չէ, թե մեր գոր­ծերն ինչ ա­վարտ կու­նե­նան:
Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի տն­տե­սա­կան հիմ­նա­վո­րու­մը կա­ռուց­ված է հետևյալ հաշ­վարկ­նե­րի վրա. արևա­յին տեխ­նի­կան մարդ­կանց հա­մար կդառ­նա պա­հանջ­ված ու ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ա­ռար­կա, կտա­րած­վի աշ­խար­հով մեկ, ե­թե դա տն­տե­սա­պես շա­հա­վետ լի­նի օգ­տա­գոր­ծող­նե­րի ¥ա­ռա­ջին հեր­թին¤, հե­տո միայն բնու­թյան հա­մար, երկ­րորդ հեր­թին՝ որ­պես հետևանք և երկ­րոր­դա­յին ար­դյունք: Այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գիա­յի ո­լոր­տի զանգ­վա­ծա­յին տա­րած­ման հիմ­նա­կան խո­չըն­դոտն այն է, որ մշ­տա­պես ա­ռա­ջին պլա­նում են պահ­վում է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից խու­սա­փե­լու խն­դիր­նե­րը՝ ան­կախ տրա­մադր­վող մի­ջոց­նե­րի չա­փից, ո­րից հե­տո քն­նարկ­ման է դր­վում ո­լորտ­նե­րի տն­տե­սա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյան հար­ցը, այն աշ­խար­հում լուծ­ված հա­մա­րել չի կա­րե­լի՝ ներդ­րում­նե­րի փոխ­հա­տու­ցե­լիու­թյան մեծ ժամ­կետ­նե­րի պատ­ճա­ռով (5-10 տա­րի):
Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հայ­կա­կան ծրագ­րի մեջ այդ ժամ­կետ­նե­րը կր­ճա­տել ենք՝ մինչև 1-2 տա­րի, սրանք նր­բու­թյուն­ներ են, ո­րոնք ըմ­բռ­նե­լու և ըն­դու­նե­լու հա­մար պետք է ծա­նո­թա­նալ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի դրույթ­ներն, ո­րը, ի մի­ջի այ­լոց, հրա­պա­րակ­վել է «Ի­րա­տե­սում»: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը բազ­մա­թիվ ան­գամ փոր­ձել եմ քն­նարկ­ման դնել ՀՀ ԱԺ-ում, բայց ա­պար­դյուն, դրան էլ են դեմ:
-Խնդ­րին տե­ղյակ եմ, բայց դա մեզ հե­տաքր­քիր չէ,- սա ՀՀ ԱԺ տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Բաբ­կեն Թու­նյա­նի խոս­քերն են, ո­րոնք ինձ է փո­խան­ցել հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը:
Ի­հար­կե, ե­թե մնա­յինք Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հույ­սին, ա­պա հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գոր­ծը ա­ռաջ չէր գնա, գլուխ չէր գա: Հի­մա մեկ տար­բե­րակ ենք փոր­ձում, թե ինչ­պես հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գոր­ծը տե­ղա­փո­խել սփյուռք՝ այն դարձ­նե­լով հա­մա­հայ­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ա­ռա­ջին կա­րևոր գոր­ծը: Ե­թե սփյուռ­քում գու­մար­ներ են հա­վաք­վում Ար­ցա­խում արևա­յին տեխ­նի­կան տա­րա­ծե­լու հա­մար, ա­պա ոչ մի խո­չըն­դոտ չկա, որ գու­մար­ներ հա­վաք­վեն՝ արևա­յին տեխ­նի­կա­յի ո­լոր­տը շա­հա­վետ հայ­կա­կան բիզ­նես­ներ դարձ­նե­լու հա­մար: Հաշ­վարկ­նե­րը ցույց են տա­լիս, որ արևա­յին տեխ­նի­կա­յի մի­ջազ­գա­յին շու­կա­յի ծա­վալ­նե­րը գե­րա­զան­ցե­լու են 12 տրի­լիոն դո­լա­րը: Ե­թե հաշ­վի առ­նենք նաև ներդ­րում­նե­րի վե­րա­դար­ձի ան­հա­վա­նա­կան կարճ ժամ­կետ­նե­րը, ա­պա արևա­յին բիզ­նես­նե­րի ե­կամ­տա­բե­րու­թյու­նը ա­րագ տեմ­պե­րով կհաս­նի ե­ռա­նիշ տրի­լիոն­նե­րի: Սրանք ի­րա­կան թվեր են, ո­րոնց հա­վա­տում են մեր շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը:
-Այս իշ­խա­նու­թյուն­ներն էլ Ձեզ չեն օգ­նում, ա­մոթ ի­րենց,- այս­պի­սի խոս­քե­րով փո­ղո­ցում կամ հե­ռա­խո­սով ինձ հա­ճախ են դի­մում երկ­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը։ Ես էլ եմ մտա­հոգ: Իմ 26 տա­րին տվե­ցի մեր ա­նուշ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը փա­կու­ղուց դուրս բե­րե­լու կարևոր գոր­ծին, բայց 30 տար­վա ըն­թաց­քում չգտն­վեց խել­քը գլ­խին մի իշ­խա­նու­թյուն, որն ըն­դու­ներ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի կարևո­րու­թյու­նը և խո­չըն­դոտ­ներ չս­տեղ­ծեր դրա ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին, միայն խան­գա­րում են և չգի­տես՝ ին­չու:
Լրատ­վա­մի­ջոց­նե­րից տե­ղե­կա­նում ենք, որ հե­ռուս­տա­մա­րա­թո­նի ըն­թաց­քում հա­վաք­ված 9856100 դո­լա­րի մի մասն ուղղ­վե­լու է ֆո­տո­պա­նել­նե­րով հո­սանք ստա­նա­լու գոր­ծին: Մի՞­թե դա է հու­սա­հա­տու­թյան շե­մին հա­սած ու շփոթ­ված մեր քա­ղա­քա­ցի­նե­րին հու­զող ա­մե­նա­կարևոր հար­ցը։ Մի՞­թե այլ խն­դիր­ներ մենք չու­նենք: Հայտ­նի չէ, թե արևից ստա­ցած է­լեկտ­րա­կան է­ներ­գիան ինչ­պես է ազ­դե­լու Հա­յաս­տա­նի ներ­քին գոր­ծե­րի, ար­տա­գաղ­թի, գոր­ծազր­կու­թյան, մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման վրա: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հար­ցում մենք գնա­ցել ենք արևա­յին տեխ­նի­կա­յի մի նոր, չծեծ­ված ճա­նա­պար­հով և բա­վա­րար նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծել ար­դյու­նա­բե­րու­թյան մի նոր ո­լոր­տի կա­յաց­ման հա­մար, ին­չը Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին կտա տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան ան­նա­խա­դեպ դի­վի­դենդ­ներ, պետք է սկ­սել։ Փո­ղերն ար­դեն, կար­ծես թե կան, այս տա­րի հա­վաք­վել է նպա­տա­կա­յին 9856100 դո­լա­րը: Բայց ոչ, այդ գու­մար­նե­րը հա­վաք­վել են արևա­յին այլ նպա­տակ­նե­րի հա­մար՝ Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում արևից միայն է­լեկտ­րա­կան հո­սանք և միայն ֆո­տո­պա­նել­նե­րով ստա­նա­լու հա­մար:
Հարց՝ ու՞մ է սա հե­տաքր­քիր: Իմ կար­ծի­քով այդ սահ­մա­նա­փա­կու­մը մի­տում­նա­վոր են ստեղ­ծել և հար­մա­րեց­րել են միջ­նորդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի բիզ­նես շա­հե­րի ա­պա­հով­մա­նը: Խոս­քը վե­րա­բեր­ում է չի­նա­կան ար­տադ­րու­թյան ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի ներ­մուծ­մամբ ու ի­րաց­մամբ զբաղ­վող հայ­կա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րին, ո­րոնք շատ են ու ներ­կա են հայ­կա­կան շու­կա­յում: Հա­մա­հայ­կա­կան դրա­մա­հա­վա­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րի կող­մից խնդ­րի մի­տում­նա­վոր խե­ղա­թյուր­ման պատ­ճա­ռով էր, որ դրա­մա­հա­վա­քը այդ­քան սահ­մա­նա­փակ ընդ­գր­կում ու­նե­ցավ: Ե­թե խոս­քը արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման մա­սին է, ա­պա այս­տեղ ճա­նա­պարհ­նե­րը շատ են, Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում ու սփյուռ­քում արևա­յին տեխ­նի­կան պատ­կե­րաց­նում են ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու «Արև» է­լեկտ­րա­կա­յան­նե­րի ձևով, ո­րոշ չա­փով էլ Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րով: Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան ուղ­ղու­թյուն­նե­րը չեն քն­նարկ­վում, դրանց մա­սին խոսք չկա, խո­սում են միայն չի­նա­կան ֆո­տո­պա­նել­նե­րից... Բո­լո­րը գի­տեն, որ Հա­յաս­տա­նում ֆո­տո­պա­նել­ներ ար­տադ­րող բո­լոր ըն­կե­րու­թյուն­նե­րը կախ­ված են կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լե­մենտ­ներ ար­տադ­րող չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րից, ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գիա­նե­րին տի­րա­պե­տել են Ա­բո­վյա­նի «Սի­րիուս» և Աշ­տա­րա­կի «Տրան­զիս­տոր» գոր­ծա­րան­նե­րը, բայց այդ տեխ­նո­լո­գիա­նե­րը կորց­րել ենք ան­վե­րա­դարձ, դրանք այլևս չկան, թա­լան­ված են և աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կի բե­րել հնա­րա­վոր չէ: Իսկ ի՞նչ կլի­նի հա­ջորդ դրա­մա­հա­վա­քի ժա­մա­նակ, ե­թե այժմ հան­գա­նա­կած գու­մար­նե­րով Ար­ցա­խում գոր­ծարկ­վեր Հե­րու­նու «Արև» է­լեկտ­րա­կա­յա­նը կամ մի քա­նի բնա­կա­վայր հե­լիո­ֆի­կաց­վեր... օ­րի­նակ՝, Ճար­տար գյուղն ամ­բող­ջու­թյամբ: Դրանք կդառ­նա­յին հա­մաշ­խար­հա­յին կարևո­րու­թյան այն­պի­սի սեն­սա­ցիոն նո­րու­թյուն­ներ, այն­պի­սի ա­րա­գու­թյամբ կտա­րած­վեին աշ­խար­հով մեկ, որ հա­ջորդ դրա­մա­հա­վա­քին բա­ցար­ձակ ար­դյունք­ներ կու­նե­նա­յինք, կս­տա­նա­յինք Ար­ցա­խի լրիվ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հա­մար պա­հանջ­վող 120 մի­լիոն դո­լա­րը: Հա­մոզ­ված եմ, որ հա­վաք­ված գու­մար­նե­րը կծախս­վեն ֆո­տո­պա­նե­լա­յին յու­րա­յին­նե­րի բիզ­նես հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը բա­վա­րա­րե­լու ու հար­ցե­րը կար­գա­վո­րե­լու նպա­տա­կով, հեր­թա­կան ան­գամ կծախս­վեն ու կմխս­վեն և մեր ֆի­նան­սա­վոր­ման այդ փոք­րիկ ա­ռուն էլ կչո­րա­նա:
Հար­գե­լի պա­րոն Փա­շի­նյան, այս ա­մե­նը հաս­կա­նում են նաև ներդ­րում կա­տա­րող­նե­րը, դա պետք է հաշ­վի առ­նել ու մտա­ծել, թե ինչ­պես հրա­ժար­վել մի քա­նի մի­լիոն դո­լա­րի մաս­նա­վոր մս­խում­նե­րից ու ա­ռաջ տալ 12 տրի­լիոն դո­լա­րի շու­կա խոս­տա­ցող հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գոր­ծին, ընտ­րու­թյու­նը Ձերն է:
ՀՀ նա­խա­գա­հի գոր­ծերն ա­վե­լի խր­թին են և ան­հաս­կա­նա­լի, չգի­տես, թե պաշ­տո­նա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ո՞ր կե­տով է իր վրա վերց­րել արևա­յին տեխ­նի­կա­յի ֆո­տո­պա­նե­լա­յին ուղ­ղու­թյան զար­գաց­նո­ղի պար­տա­կա­նու­թյու­նը:
Եղ­բայր, ո՞վ է ձեզ խնդ­րել ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյու­նից տե­ղա­փոխ­վել արևա­յին ֆո­տո­պա­նե­լա­յին ո­լոր­տը՝ գոր­ծըն­կեր դարձ­նե­լով ա­րա­բա­կան շեյ­խե­րին: Կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի և ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի մեջ ֆո­տոէ­ֆեկտ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը մշ­տա­պես ե­ղել է իմ գի­տա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, ֆո­տոէ­ֆեկտ­նե­րի հի­ման վրա բազ­մա­թիվ գյու­տե­րի հե­ղի­նակ եմ: Ա­վե­լին, խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին իմ մշա­կած ստան­դարտ­նե­րով են փոր­ձարկ­վել և ու­ղե­ծիր դուրս բեր­վել տիե­զե­րա­նա­վե­րի մեջ օգ­տա­գործ­վող ֆո­տո­պա­նել­նե­րը («Ծպ­ՑՏՊ Րպ­ՍՏՎ­ոՌ­վՈ­ՓՌ­Տվ­վՏ­չՏ Ռջ­սց­փպ­վՌÿե և ,Ծպ­ՑՏՊ ՒՏ­ՑՏ­ՏՑ­ՉպՑ­վօւ ՌջՏ­ո­Ր­Ո­Ջպ­վՌռե), ես շատ լավ եմ պատ­կե­րաց­նում ա­կա­մա Ձեր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի դաշ­տում հայ­տն­ված ֆո­տո­պա­նել­նե­րի նր­բու­թյուն­նե­րը, դրանց թույլ և ու­ժեղ կող­մե­րը։ Դուք դրանց ծա­նոթ լի­նել չէիք կա­րող, դրանք խիստ մաս­նա­գի­տա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նեն և ձևա­վոր­վում են տևա­կան պրակ­տիկ աշ­խա­տան­քի ըն­թաց­քում: Ազ­գի ու պե­տու­թյան ա­նու­նից ար­վող գոր­ծե­րը պետք է ա­նեն պրո­ֆե­սիո­նալ­նե­րը, գոր­ծից տե­ղյակ մար­դիկ։ Աշ­խար­հում քչե­րը գի­տեն այն սա­հանք­նե­րի մա­սին, ո­րոնք թաքն­ված են կի­սա­հա­ղորդ­չա­յին ձևա­փո­խիչ­նե­րի ար­տադ­րու­թյան ու կի­րա­ռու­թյան ճա­նա­պար­հին: Այն­պես որ մի խոր­հուրդ՝ որ­պես գիտ­նա­կա­նը գիտ­նա­կա­նին. «ծպ ջվՈÿ ոՐՏՊց, վպ սպջՖ Չ ՉՏՊց»: Ե­թե հետևենք ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող տեխ­նո­լո­գիա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րին, ա­պա կա­րող ենք փաս­տել հետևյա­լը. Չի­նաս­տա­նը հետզ­հե­տե հրա­ժար­վում է ֆո­տո­պա­նել­նե­րի հա­մար է­լե­մենտ­ներ ար­տադ­րե­լու ծրագ­րե­րից՝ իր տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­ներն ու հոս­քագ­ծե­րը վա­ճա­ռե­լով այլ եր­կր­նե­րում: Հա­յաս­տա­նում գոր­ծող ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի հա­վաք­ման ար­տադ­րա­մա­սերն ըն­դա­մե­նը հա­վաք­ման ցիկլն են ի­րա­կա­նաց­նում, դրանք հե­ռու են կի­սա­հա­ղորդ­չա­յին ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի ար­տադ­րու­թյուն­ներ կոչ­վե­լու ի­րա­վուն­քից, բայց մեր իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պի­սին են դի­տար­կում, ո­րով­հետև է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան մա­սին գա­ղա­փար չու­նեն:
Ար­տադ­րա­տեխ­նի­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի­նա­ցի­նե­րը փո­խա­ռել են ճա­պո­նա­ցի­նե­րից: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մեծ ձեռք­բե­րում էր հա­մար­վում, երբ կի­սա­հա­ղորդ­չա­յին գոր­ծածված ճա­պո­նա­կան ամ­բող­ջա­կան գոր­ծա­րան­ներն ար­տար­ժույ­թով գն­վում էին սե­փա­կան է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը զար­գաց­նե­լու հա­մար: Ճա­պո­նա­կան հոս­քագ­ծե­րով էր աշ­խա­տում Ֆրյա­զի­նո քա­ղա­քի կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի գոր­ծա­րա­նը: Կրեմ­լի կող­մից դա ըն­կալ­վում էր որ­պես դա­րա­կազ­միկ հա­ջո­ղու­թյուն, բայց ի­րա­կա­նում դա խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը քայ­քա­յող, սե­փա­կան շու­կան ճա­պո­նա­ցի­նե­րին զի­ջե­լու ձև էր, ստաց­ված գու­մար­նե­րը ճա­պո­նա­ցի­ներն օգ­տա­գոր­ծում էին ի­րենց ա­պա­գա տեխ­նո­լո­գիա­նե­րը զար­գաց­նե­լու հա­մար: Տրան­զիս­տոր­նե­րի ար­տադ­րու­թյու­նը ամ­բող­ջո­վին տվե­ցին ԽՍՀՄ-ին, ի­րենք ան­ցան միկ­րոս­խե­մա­նե­րի ար­տադ­րու­թյա­նը, Մինս­կի «Ին­տեգ­րա­լին» տվե­ցին միկ­րոս­խե­մա­նե­րի ար­տադ­րու­թյան 0,35-միկ­րո­նա­նոց տեխ­նո­լո­գիա­նե­րը, ի­րենք ան­ցան նա­նոս­խե­մա­նե­րի ար­տադ­րու­թյա­նը՝ մի քա­նի քայ­լով ի­րեն­ցից հետ թող­նե­լով պո­տեն­ցիալ մր­ցա­կից­նե­րին՝ ԽՍՀՄ-ը դարձ­նե­լով ի­րենց ար­տադ­րանք­նե­րի հա­մար կա­յուն շու­կա:
Բրեն­դա­յին ֆիր­մա­նե­րը նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մում են մի­ջազ­գա­յին շու­կա­յի 50 տո­կո­սը յու­րաց­նե­լուց հե­տո՝ շա­րու­նա­կե­լով աշ­խա­տել մնա­ցած 50 տո­կո­սի տի­րույ­թում, ար­տադ­րու­թյան մեջ յու­րաց­ված, տվյալ ար­տադ­րան­քի հու­սա­լիու­թյու­նը բարձր մա­կար­դա­կի հասց­րած ֆիր­մա­նե­րի հա­մար դժ­վար չէ ի­րենց մր­ցակ­ցա­յին դիր­քե­րը պա­հել մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րի մնա­ցած հատ­ված­նե­րում:
Ֆո­տո­պա­նել­նե­րի ընդ­հա­նուր շու­կա­նե­րում աշ­խա­տող հայ­կա­կան ըն­կե­րու­թյուն­ներն այ­սօր ի­րաց­ման լուրջ խն­դիր­ներ ու­նեն և այդ բա­ցը լրաց­նե­լու հա­մար պատ­րաստ են ձեռ­քե­րը փր­փուր­նե­րին գցե­լու, էկ­զո­տիկ պատ­վեր­ներ ո­րո­նե­լու նաև «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի օգ­նու­թյամբ: Հա­մոզ­ված եմ, որ դրա­մա­հա­վա­քի փո­ղե­րի «արևա­յին» մա­սը տրա­մադր­վե­լու է ֆո­տո­պա­նել­ներ ներկ­րող ու տե­ղադ­րող հայ­կա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րին, սա ար­դեն կո­ռուպ­ցիա է, կո­ռուպ­ցիան հո պո­զով-պո­չով չի՞ լի­նում, պե­տա­կան կամ բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րը, մր­ցույթ­նե­րով կհասց­վեն նա­խա­պես հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյան ե­կած ըն­կե­րու­թյուն­նե­րին ու կաշ­խա­տեն «ատ­կատ­նե­րով», այս­տեղ ա­պա­ցու­ցե­լու բան չկա, ո­րով­հետև սա աք­սիոմ է՝ կա­յուն հիմ­քե­րի վրա դր­ված հայ­կա­կան «ատ­կա­տա­յին» է­կո­նո­մի­կա­յի հա­մար, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է, ո­րով­հետև ա­մեն ինչ զազ­րա­խո­սու­թյան է վե­րած­վում: Այս հա­մա­տեքս­տում բա­ցատ­րե­լի է, թե, օ­րի­նակ, պա­րոն Թու­նյա­նը ին­չու՞ հրա­ժար­վեց Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի երկ­րաս­տեղծ ծրա­գի­րը քն­նարկ­ման դնե­լու ա­ռա­ջար­կից, ո­րով­հետև
ա) այն իս­կա­պես երկ­րաս­տեղծ է,
բ) կա­րող էր ար­ժա­նա­նալ հանձ­նա­ժո­ղո­վի մյուս ան­դամ­նե­րի հա­վա­նու­թյա­նը, ո­րից հե­տո դժ­վար կլի­ներ հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րում բա­ցատ­րու­թյուն­ներ տալ, թե ին­չու են դրա­մա­հա­վա­քը կան­խամ­տած­ված ձևով շուռ տվել դե­պի արևա­յին է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­ման ֆո­տո­վոլ­տա­յին տար­բե­րակ՝ օ­րա­կար­գից դուրս թող­նե­լով Հե­րու­նու «Արև» է­լեկտ­րա­կա­յա­նի տար­բե­րա­կը: Հե­րու­նու դեպ­քում, խո­րա­պես հա­մոզ­ված եմ, դրա­մա­հա­վա­քի ար­դյունք­նե­րը մեկ կար­գով բարձր կլի­նեին:
Կա­րող եմ պն­դել, որ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի օ­րոք Հա­յաս­տա­նում կո­ռուպ­ցիան չի վե­րա­ցել, այն ա­վե­լի սան­ձար­ձակ, խոր թաքն­ված ու կազ­մա­կերպ­ված է դար­ձել: Մինչև ֆո­տո­պա­նել­նե­րի հա­մար հան­գա­նա­կու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լը պետք էր հաս­կա­նալ, թե արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի հար­ցում մեր քա­ղա­քա­ցի­նե­րին հատ­կա­պես ի՞նչն է հու­զում ու հե­տաք­րք­րում. բնա­կա­րան­նե­րի ջե­ռու­ցու­՞մը, ո­րը մենք կա­րող ենք ա­պա­հո­վել մատ­չե­լի գնե­րով, բարձր շա­հա­վե­տու­թյամբ բիզ­նես­ներ կազ­մա­կեր­պե­լու բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյու­՞նը, թե՞ մի այլ բան: Ե­թե մեզ հա­ջող­վի Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը հե­լիո­ֆի­կաց­նել մեր հայ­կա­կան տար­բե­րա­կով և ու­նե­նալ 350 հա­զար կոմպ­լեկտ 20 կՎտ հզո­րու­թյամբ DVH տի­պի գոր­ծող կոմ­բի­նաց­ված ան­հա­տա­կան հե­լիո­հա­մա­կար­գեր, ա­պա մաս­նա­վոր սեկ­տո­րում կու­նե­նանք 2-3x350000 կամ 700 հա­զա­րից մինչև մեկ մի­լիոն 50 հա­զար աշ­խա­տա­տեղ՝ գյու­ղա­կան բնակ­չու­թյան հա­մար և ան­հա­վա­նա­կան բարձր ե­կա­մուտ­ներ բե­րող տար­բեր բիզ­նես­ներ՝ օգ­տա­գոր­ծե­լով տե­ղա­կան ու ար­տա­սահ­մա­նյան սպա­ռող­նե­րի հետ աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լու ին­տեր­նե­տա­յին առևտրի ժա­մա­նա­կա­կից ձևե­րը:
Աշ­խա­տա­տե­ղե­րի հաշ­վար­կում հաշ­վի է առն­ված միայն մեր տեխ­նի­կա­յից ուղ­ղա­կիո­րեն օգտ­վող­նե­րի թի­վը. կու­զեն տնե­րը կտա­քաց­նեն, կու­զեն արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով ան­մա­հա­կան թթի օ­ղի թո­րեն, կու­զեն՝ տե­ղա­կան կամ ար­տա­սահ­մա­նյան շու­կա­նե­րի հա­մար, արևա­յին քաղց­րա­վե­նիք-սու­ջուխ կամ արևով խո­րո­ված բադ­րի­ջա­նի 300 տե­սա­կի խա­վիար կպատ­րաս­տեն, ի­րենց գործն է, լիար­ժեք դե­մոկ­րա­տիա է:
Այ­սօր­վա դրու­թյամբ աշ­խար­հում արևա­յին տեխ­նի­կան զար­գա­նում է հինգ հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րով.
1. ջեր­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ (հիմ­նա­կա­նում Ա­մե­րի­կա­յում),
2. արևա­յին կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ (ո­լոր­տի ա­ռա­ջա­տա­րը Չի­նաս­տանն է, ո­րը դեռ եր­կար կպա­հի զար­գաց­ման տեմ­պե­րը),
3. փոքր, հզո­րու­թյան, 25-200 կՎտ, «Ստիր­լինգ» դա­սի արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ (դար­ձյալ հիմ­նա­կա­նում Ա­մե­րի­կա­յում),
4. արևա­յին կեն­ցա­ղա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ (զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյու­նը սկս­վել է Գեր­մա­նիա­յից ու տա­րած­վել աշ­խար­հով մեկ),
5. հա­յե­լա­յին կոն­ցենտ­րա­տոր­նե­րի բա­զա­յի վրա հիմն­ված հե­լիո­հա­մա­կար­գեր (այս ո­լոր­տի ա­ռա­ջա­տա­րը, ան­շուշտ, Հա­յաս­տանն է):
Ինձ հա­ճախ են դի­մում մեր քա­ղա­քա­ցի­նե­րը, խնդ­րում են ջե­ռու­ցիչ հա­մա­կար­գեր, խնդ­րում են սնն­դի վե­րամ­շակ­ման տեխ­նի­կա, զան­գա­հա­րում են, փո­ղո­ցում են կանգ­նեց­նում, ար­դեն ա­մա­չում եմ, ա­մա­չում եմ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի փո­խա­րեն, նրանց ան­տար­բե­րու­թյան ու կարևոր գոր­ծե­րին խան­գա­րող հան­գա­մանք դառ­նա­լու հա­մար, ես ա­մա­չե­լու բան չու­նեմ, ստեղ­ծել եմ բո­լոր անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը, որ­պես­զի Հա­յաս­տա­նը, Ար­ցա­խը ու­նե­նան ար­դյու­նա­բե­րու­թյան հե­ռան­կա­րա­յին այն­պի­սի ո­լորտ, ո­րը տա­րած­վի աշ­խար­հից աշ­խարհ, իմ ե­րե­խա­նե­րի բե­րա­նից կտ­րել, 26 տա­րի շա­րու­նակ ա­րյուն-քր­տինք եմ թա­փել ու ստեղ­ծել այն, ին­չը պետք է հայ ժո­ղովր­դին, բայց իշ­խա­նու­թյուն­նե­րը դեմ են։ Ին­չի՞ն են դեմ։ Դեմ են, որ Հա­յաս­տա­նից էլ մի լավ բան դուրս գա, որ Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը օ­րի­նակ դառ­նան աշ­խար­հին, որ է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից փրկ­վե­լու ճիշտ ճա­նա­պար­հը գտն­վի հայ գիտ­նա­կան­նե­րի շնոր­հիվ, որ հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյա­նը մենք խելք սո­վո­րեց­նենք:
Հար­գե­լի պա­րոն Փա­շի­նյան, ի՞նչն է Ձեզ ստի­պում, ո՞րն է Ձեր անձ­նա­կան-ան­հա­տա­կան-վար­չա­պե­տա­կան մո­տի­վա­ցիան, որ դեմ եք գնում Հա­յաս­տա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յին, հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ստեղծ­մա­նը, հե­լիո­տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­մա­նը: Դուք ընտ­րու­թյան այլ ճա­նա­պարհ չու­նեք, Հա­յաս­տա­նը տն­տե­սա­կան կո­լապ­սից չեն փր­կի ոչ հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ոչ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը, ոչ էլ տու­րիզ­մը, ժա­մա­նակն է, որ թա­փեք Ձեր փե­շի քարն ու այն­պես ա­նեք, որ հայ գիտ­նա­կան­նե­րի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը օգ­տա­գործ­վեն՝ «ի հզո­րու­թյուն Հա­յաս­տան երկ­րի և ի սար­սափ թշ­նա­մի եր­կր­նե­րի»: Երկ­րի բնակ­չու­թյա­նը զր­կել այս­պի­սի ֆան­տաս­տիկ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից և բա­վա­րար­վել չի­նա­կան ֆո­տո­պա­նել­նե­րի հա­մար ի­րաց­ման շու­կա ծա­ռա­յե­լով, որ մի քա­նի հո­գի ձեռ­քե­րը տա­քաց­նեն դրա­մա­հա­վաք­նե­րի մի­ջոց­նե­րի հաշ­վի՞ն... Չգի­տեմ՝ ինչ ա­նուն տալ, չեմ պատ­կե­րաց­նում: Փաս­տո­րեն հայ­կա­կան նժա­րի մի կող­մում դր­վում է «ատ­կատ­նե­րով» մի քա­նի մի­լիոն դո­լար աշ­խա­տե­լու գա­ղա­փա­րը, մյուս կող­մում՝ սե­փա­կան քր­տին­քով երկ­րի հա­մար 12 տրի­լիոն դո­լա­րա­նոց մի­ջազ­գա­յին շու­կա ձևա­վո­րե­լու, տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ ստա­նա­լու բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյու­նը, և պարզ­վում է, որ մեր ի­րա­կա­նու­թյան մեջ մի քա­նի մի­լիո­նը ա­վե­լի ծան­րակ­շիռ է, քան տաս­նյակ տրի­լիոն­նե­րը և միայն այն պատ­ճա­ռով, որ դրանք ա­վե­լի մարս­վող, ա­վե­լի «ատ­կա­տա­յի՞ն» են: Չգի­տեմ, չեմ հաս­կա­նում, մեկ-մեկ ինձ թվում է, թե ապ­րում եմ հի­մար­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նում. այս­քան գրա­գետ, աշ­խա­տա­սեր, դյու­րա­հա­վատ, հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­ցի­ներ և այս­պի­սի իշ­խա­նու­թյուն­նե՞ր, այս­պի­սի Նի­կոլ Փա­շի­նյան և Ար­մեն Սարգ­սյա՞ն: Թող այն­պի­սի տպա­վո­րու­թյուն չս­տեղծ­վի, թե դժ­գոհ եմ, որ ար­հես­տա­կա­նո­րեն զրկ­վել եմ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ա­պա­գա մր­ցույթ­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Հա­կա­ռա­կը, աշ­խար­հում որ­քան շատ մի­ջոց­ներ տրա­մադր­վեն ֆո­տո­պա­նել­նե­րի և արևա­յին այլ ուղ­ղու­թյուն­նե­րի վրա (ո­րոշ տվյալ­նե­րով այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տի­կա­յի վրա աշ­խար­հում տա­րե­կան ներ­դր­վում է 970 մի­լիարդ դո­լար), այն­քան մենք ա­պա­հո­վագր­ված կլի­նենք ու «կբաց­վենք» միայն այն ժա­մա­նակ, երբ կու­նե­նանք մեր ար­տադ­րա­տե­սակ­նե­րը (դրանց տե­սակ­նե­րը ան­թիվ-ան­հա­մար են) հոս­քագ­ծե­րի մի­ջո­ցով ար­տադ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Կա­րե­լի էր, ի­հար­կե, հա­նուն սպոր­տա­յին հե­տաք­րք­րու­թյան ու տեխ­նի­կատն­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ցու­ցադր­ման, Ար­ցա­խում ու­նե­նալ հե­լիո­ֆի­կաց­ված մեկ բնա­կա­վայր՝ Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան տար­բե­րա­կով, մեկ բնա­կա­վայր էլ՝ Ար­մեն Սարգ­սյա­նի սի­րած ֆո­տո­պա­նել­նե­րով, բայց դրա վրա ժա­մա­նակ ծախ­սել չար­ժե, ո­րով­հետև մեր ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­պա­ցու­ցե­լու բան չու­նեմ, նրան­ցից ըն­դա­մե­նը պետք է ա­զատ­վել։ ՈՒ որ­քան շուտ, այն­քան լավ բազ­մա­չար­չար հայ ժո­ղովր­դի հա­մար:
«Ատ­կատ­նե­րի» գոր­ծե­րը կա­յուն հիմ­քե­րի վրա են դր­ված նաև ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նակ­նե­րի մր­ցութա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րում: 2019 թվա­կա­նի մա­յի­սին նա­մա­կով դի­մել էի ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին, որ «Պո­ղո­սյան» հիմ­նադ­րա­մի մր­ցա­նակ­նե­րը բա­ժան­վում են «ատ­կատ­նե­րով», պետք է մի­ջոց­ներ ձեռ­նար­կել: ՈՒ­ղիղ կես տա­րի է ան­ցել, մո­տե­ցել է հա­ջորդ տար­վա մր­ցա­նա­կա­կիր­նե­րին ո­րո­շե­լու ժա­մա­նա­կը, բայց մեր հար­գար­ժան նա­խա­գա­հը շա­րու­նա­կում է լռել՝ ինչ­պես ձու­կը ջրում։ Ա­մոթ է, ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նակ­նե­րը չի կա­րե­լի վա­ճա­ռել ու միա­ժա­մա­նակ խո­սել ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյուն­նե­րից: ՀՀ նա­խա­գա­հին ու­զում եմ հայտ­նել, որ կի­սա­հա­ղորդ­չա­յին տեխ­նի­կան, ֆո­տո­վոլ­տա­յին է­լեկտ­րո­նի­կան և այլն իր բնա­գա­վառ­նե­րից չեն, է­լեկտ­րո­նա­յին տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի հար­ցե­րում պետք է ծայ­րաս­տի­ճան զգու­շա­վո­րու­թյուն ցու­ցա­բե­րել, սրանք այն ո­լորտ­ներն են, որ­տեղ ա­րա­բա­կան շեյ­խե­րի կամ շար­քա­յին ա­րաբ­նե­րի եր­բեք չենք հան­դի­պել, հա­մե­նայն դեպս, ես իմ տևա­կան գի­տաար­տադ­րա­կան պրակ­տի­կա­յում չեմ հան­դի­պել: Հնա­րա­վոր եմ հա­մա­րում, որ Հա­յաս­տա­նում 400 մե­գա­վատտ ընդ­հա­նուր հզո­րու­թյամբ արևա­յին է­ներ­գիա­յի ծրագ­րե­րում ինչ-ինչ խար­դա­վանք­ներ լի­նեն, պետք է զգույշ լի­նել և խու­սա­փել Հա­յաս­տա­նը ևս մեկ կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ կանգ­նեց­նե­լու ի­րո­ղու­թյու­նից: Այդ ծրագ­րի ման­րա­մաս­նե­րը անց­նում են գաղտ­նիու­թյան մթ­նո­լոր­տում, շեյ­խե­րի հետ հայտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րը սկս­վել են Է­ներ­գե­տի­կա­յի ու բնա­կան պա­շար­նե­րի նա­խա­րա­րի նախ­կին տե­ղա­կալ, Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նի զար­միկ Հայկ Հա­րու­թյու­նյա­նի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Ցան­կա­լի կլի­ներ, որ այդ ա­րա­բա­կան ծրա­գի­րը քն­նարկ­ման դր­վեր ո­լոր­տի մաս­նա­գի­տա­կան հար­թակ­նե­րում, նաև իմ ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ, որ­պես­զի տր­վեր պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի օ­բ­յեկ­տիվ գնա­հա­տա­կա­նը: Մինչ­դեռ ա­մեն ինչ դո­ցենտ նա­խա­գա­հի պա­տաս­խա­նատ­վու­թյան ներ­քո է։ Ին­չու՞։ Մի՞­թե այս­տեղ էլ է կարևոր­վում 300 մի­լիոն դո­լա­րի ներդ­րում­ներ բե­րե­լու ու մի­ջոց­նե­րը քա­մուն տա­լու հե­ռան­կա­րը:
Հար­գե­լի պա­րոն Ար­մեն Սարգ­սյան, մինչև նա­խա­գահ դառ­նա­լը Դուք ինձ ան­ձամբ դի­մե­ցիք հետևյալ խոս­քե­րով. «Ես ան­համ­բեր սպա­սում եմ եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի Ձեր ծրագ­րին»: Ծրա­գի­րը ու­ղար­կե­ցի, բայց ի՞նչ օ­գուտ դրա­նից, ե­թե այն չան­ցավ Ձեր օգ­նա­կան Համ­լետ Գաս­պա­րյա­նի մա­ղով՝ հետևյալ հիմ­նա­վոր­մամբ՝ իմ ին­չի՞ն է պետք արևով տուն տա­քաց­նե­լը, ե­թե ես դա կա­րո­ղա­նում եմ ա­նել գա­զով՝ ըն­դա­մե­նը մեկ կո­ճակ սեղ­մե­լով: Շատ տպա­վո­րիչ է։ Ա­սա՝ ով է ՀՀ նա­խա­գա­հի օգ­նա­կա­նը, ա­սեմ՝ ով է ՀՀ նա­խա­գա­հը: Ինչևի­ցե, հույս ու­նեմ, որ Աստ­ված մեր դեմ մի դուռ կբա­ցի այս փոր­ձու­թյու­նից ա­զատ­վե­լու հա­մար։ Կապ­րենք, կտես­նենք:
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱՆ
Դիտվել է՝ 54254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ