Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու օրը տասնյակ ՀՀԿ-ականներ են հավաքվել Մելիք-Ադամյանում

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու օրը տասնյակ ՀՀԿ-ականներ են հավաքվել Մելիք-Ադամյանում
06.12.2019 | 15:04

«Փաստը» գրում է. «Երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել են ՀՔԾ, ինչին հաջորդեց լուրը, թե, հնարավոր է, նրան նաև մեղադրանք առաջադրվի, միանգամից ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսել են տասնյակ մարդիկ հավաքվել, որոնք բավականին անհանգիստ են եղել, սակայն, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, առանձնապես «դուխից» ընկած չեն եղել։

ՀՀԿ-ականներն այնտեղ սպասել են Սերժ Սարգսյանին։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, երբ Սարգսյանը վերադարձել է գրասենյակ և տեսել է՝ ինչքան մարդ է հավաքվել, ժպտացել է ու կատակել, թե՝ «ի՞նչ եք խառնվել, ես դեռ էստեղ եմ, չեմ պատրաստվում տեղ գնալ»։ Երրորդ նախագահը բավականին մարտական տրամադրություն է ունեցել և ամենևին ընկճված չի եղել։ Տեղեկություններ ունենք նաև, որ ընդհուպ մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ և մարդկանց աժիոտաժով, և ընդհանուր աշխատանքային մթնոլորտով: Մեր աղբյուրի պնդմամբ, ՀՀԿ-ականները մինչև ուշ երեկո գտնվում էին գրասենյակում, ինչի հետ կապված Սերժ Սարգսյանը զայրացել է՝ «ինչի՞ չեք տուն գնում, ամենքդ գնացեք ձեր գործին»։ Սակայն ՀՀԿ-ականները շարունակել են մնալ Մելիք-Ադամյանում։ Սարգսյանը հայտարարել է, թե՝ «այդ դեպքում առաջինը ես կգնամ», և առաջինն է լքել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որից հետո մնացածները նույնպես ցրվել են՚:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ