Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին
06.12.2019 | 20:14

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն օդ է՝ Մակունցն ասաց. «Այն միտումը, որով փորձ է կատարվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել, չի կարող ընդունելի լինել», - ասաց Մակունցը: Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջարդելու նույն օրը կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավված լինելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, ինչը փաստում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում չկա զիջում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների և թիմակիցների միջև:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ