Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վլադիմիր Պուտին. Մոսկվան և Մինսկը կշարունակեն աշխատել երկու ժողովուրդների մտերմացման ուղղությամբ

Վլադիմիր Պուտին. Մոսկվան և Մինսկը կշարունակեն աշխատել երկու ժողովուրդների մտերմացման ուղղությամբ
08.12.2019 | 09:17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ՌԴ-ն և Բելառուսը կշարունակեն աշխատել, որպեսզի երկու երկրների ժողովուրդները մտերմություն զգան տնտեսական և սոցիալական ոլորտներում:

«Ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք հետագայում ևս ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդները զգան իրենց մտերմությունը, շարունակեն մտերմանալ նախևառաջ տնտեսության և սոցիալական ոլորտներում, ինչը ես չափազանց կարևոր եմ համարում»՝ ասել է Պուտինը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այսօր՝ դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ: Պուտինը հավելել է՝ հուսով է, որ մարդիկ ինտեգրացումից նկատելի առավելություններ կստանան:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ