Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մուսավաթը որոշեց մասնակցել վաղաժամկետ ընտրություններին

Մուսավաթը որոշեց մասնակցել վաղաժամկետ ընտրություններին
08.12.2019 | 22:35

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը իր գերագույն մեջլիսի նիստում որոշել է մասնակցել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին:
«Երկար քննարկումներից հետո մենք եզրահանգեցինք, որ ներկայիս հասարակական-քաղաքական պայմաններում ընտրություններին մասնակցելը կհամապատասխանի ժողովրդի շահերին», - հայտարարել է «Մուսավաթ»-ի ղեկավար Արիֆ Հաջըլին՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Ընտրություններին մասնակցելու որոշում է ընդունել ընդդիմադիր ևս մեկ ուժ՝ «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ