Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը շարունակվում է

Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը շարունակվում է
09.12.2019 | 13:43

Ֆրանսիայում երեկ համընդհանուր գործադուլի չորրորդ օրն էր: Վարչապետ Էդուար Ֆիլիպը պնդում է, որ նախաձեռնված կենսաթոշակային բարեփոխումները պետք է ավարտին հասցնել: Նա լրագրողներին ասել է, որ եթե դրանք չանցկացվեն հիմա՝ մանրակրկիտ և լուրջ, հետագայում բարեփոխումները կլինեն շատ վճռական և կոշտ: Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը հիմա կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները ենթադրում են, որ բարեփոխման հետևանքով աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:
Վարչապետը պետք է այս շաբաթ հրապարակի բարեփոխման փաթեթը:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ