Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Ես բարևների առումով ժուժկալ եմ դարձել

Նիկոլ Փաշինյան. Ես բարևների առումով ժուժկալ եմ դարձել
09.12.2019 | 13:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկմանը։ Նա ասաց, թե վերջերս արձանագրել է, որ վարչապետին բարևելը կոռուպիցոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է. «Օրինակ՝ կարելի է վարչապետին բարևել ու հաջորդ քայլով շտապել, այսպես ասած, տարադրամի փոխանակման շուկա ու հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել։ Օրինակ՝ վարչապետին հանդիպելը ազատ փոխարկելի արժույթ է, որը, բնականաբար, կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, ներառյալ՝ նաև կոռուպցիոն ոլորտներում: Եթե հանկարծ նկատեք, որ ես բարևների ու ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ, պարզապես ես այս գործունեության մեկուկես տարվա ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևի ու ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել»։ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե իրեն համարում է կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ։ «Պետք է միշտ հաշվի առնել, որ տեսականորեն կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել այդ գենետիկ մուտացիաների մեջ, ինչը, սակայն, համոզված եմ՝ բոլորդ գիտեք, որ տեղի չի ունենա», -ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ