Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ավետ Ադոնց. Չինաստանի հետ ակնկալվում է առևտրային, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում

Ավետ Ադոնց. Չինաստանի հետ ակնկալվում է առևտրային, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում
09.12.2019 | 14:04

Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վերջին շրջանում ունեցել են կայուն վերընթաց և զարգացման դինամիկա՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։ Նա հիշեցրեց, որ 2019-ի մայիսի 14-ին ՀՀ վարչապետի և Չինաստանի նախագահի հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սովորական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձաբար վերացման վերաբերյալ համաձայնագրի շուրջ։


«Այս համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրային, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում և ներուժի առավել օգտագործում։ Համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ փոխվստահության ամրապնդմանը։ Համաձայանգրի վավերացման դեպքում թե Հայաստանի, թե Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով։ Այն քաղաքացիները, որ կցանկանան մնալ 90 օրից ավելի, պետք է դիմեն նախապես՝ մուտքի արտոնագիր ստանալու համար», - պարզաբանեց Ավետ Ադոնցը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ