Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի

Տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի
09.12.2019 | 14:13

Հանրապետությունում առաջիկայում գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության ներքո՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,-նշել է նա:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ