Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ ներկայացրեց

Դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ ներկայացրեց
09.12.2019 | 21:33

Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված մեղադրող Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը:


Դեկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման դատական նիստի ընթացքում Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, իսկ հետ նաև լրատվամիջոցները գրեցին, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը: Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի, այս ամենը դատավորի անաչառությունը կասկածի տակ կարող է դնել:


Ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ