Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ խնդրեց երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։ «Քննիչ հանձնաժողովի ժամկետը լրանալու կապակցությամբ միաձայն որոշում ենք կայացրել դիմել ԱԺ-ին՝ աշխատանքային ժամկետը երկարացնելու հարցով։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր։
Հանձնաժողովն անց է կացրել 21 նիստ, քննվել է 10 զինծառայող, կազմվել է 415 հարց։ Դրանց վերաբերյալ ստացվել են պատասխաններ։ Դեռևս լսվող պաշտոնյաների թիվը կարող է հասնել 40-ի, ինչը մեր գնահատմամբ կտևի մի քանի ամիս», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ իրենք խնդրում են առավելագույն 6 ամիս ժամկետ: