Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հ1-ի նախկին լրագրողները հաղթել են Հ1-ին

Հ1-ի նախկին լրագրողները հաղթել են Հ1-ին
09.12.2019 | 21:35

Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրողներ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը հաղթել են դատարանում։ «Հաղթանակ. Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Վիրտուոզ էր փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը... շնորհակալ ենք», - Facebook - ում գրել է Սիրանույշ Մուրադյանը։ «Հանրային հեռուստաընկերությունում տիրող կամայականություններին մենք մեր բաժին հարվածը հասցրինք!!! Այս տարեսկզբին անհիմն ազատվեցինք մեր լրագրողական երկարամյա աշխատանքից։ Միակ բացատրությունը, որ ստացանք՝ հների հետ չեմ ուզում աշխատել (Պետրոս Ղազարյան)... Արդարությունը հիվանդացավ, բայց չմահացավ... Ավելի քան 10 ամիս ձգված դատավարությունն ավարտվեց Լիանա Կարապետյանի ու Սիրանույշ Մուրադյանի հաղթանակով!!! Վարչական դատարանը բավարարեց մեր հայցը` ընդդեմ Հ1-ՀՀՌԽ-ի տանդեմի!!!», - Facebook - ում գրել է Լիանա Կարապետյանը։


Լիանա Կարապետյանն ու Սիրանույշ Մուրադյանը հունվարին, իրենց խոսքով, առանց լուրջ պատճառաբանության ազատվել են աշխատանքից։ Նրանք հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 25.12.2018 թվականի թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջով, հենց այդ որոշմամբ են ազատվել աշխատանքից:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ