Այսօր համատիրությունները գտնվում են խայտառակ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Ոլորտում կարիք կա արմատական, բազմակողմանի և համապարփակ փոփոխությունների, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Մենք ունենք իրավիճակ, երբ հավաքագրված գումարներն անհայտ կերպով ծախսելու պարագայում ոչ մի փոփոխություն չի կատարվում։ Առաջանում են շատ վատ հետևանքներ, ընդհուպ՝ մարդիկ հրաժարվում են համատիրություններին գումարներ փոխանցել։ Փաստացի չկա գործիքակազմ, որը ցույց կտա, թե ինչ է հավաքագրված գումարներով կատարվել։ Համատիրությունների մասին օրենքի փոփոխություններով առաջարկվում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները համատիրության վճարումներն իրականցնեն ոչ թե ֆիզիկական անձի միջոցով, այլ բանկի հաշվեհամարի վրա», - ասաց խորհրդարանականը՝ հավաստիացնելով, որ առաջարկվող փոփոխությունն էականորեն կբարելավվի համակարգի գործունեությունը: