Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը գնահատել է նորմանդական քառյակի գագաթաժողովի հեռանկարները

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը գնահատել է նորմանդական քառյակի գագաթաժողովի հեռանկարները
09.12.2019 | 21:37

Եվրամիությունն առաջընթացի հույսեր ունի նորմանդական քառյակի գագաթաժողովում, իր գերակայություններից մեկն է համարում ուկրաինական ճգնաժամի խաղաղ և կայուն լուծումը՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Երեք տարում նորմանդական ձևաչափի առաջին գագաթաժողովը Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների, Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ տեղի կունենա այսօր Փարիզում:

«Հույս ունենք, որ այդ հանդիպմանը հնարավոր կլինի աշխատանքի շարունակումը և առաջընթացն ուկրաինական հակամարտության խաղաղ և կայուն լուծման համար: Դա ամենակարևոր գերակայություններից մեկն է, որոնք մենք պետք է լուծենք Եվրամիությունում», - Բրյուսելում ասել է նա լրագրողներին՝ ԵՄ-ի ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ