Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Էրդողանը քննադատել է Մակրոնին

Էրդողանը քննադատել է Մակրոնին
09.12.2019 | 21:41

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների նախարարների նիստում Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին «իսլամական ահաբեկչություն» արտահայտության համար:

«ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահը խոսում էր «իսլամական ահաբեկչության» մասին: Ես մի քանի անգամ անձամբ նրան ասել եմ, որ իսլամը խաղաղություն է նշանակում: Ինչպե՞ս կարող եք խաղաղություն և ահաբեկչություն բառերը կողք կողքի դնել»,- ասել է Էրդողանը: Էրդողանի տրամաբանությամբ ԻՊ-ի ջիհադականները կամ մուսուլման չեն, կամ՝ պատերազմում են հանուն խաղաղության:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ