Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության ժխտման կայք են ստեղծել

Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության ժխտման կայք են ստեղծել
09.12.2019 | 21:42

Թուրքիայի ղեկավարությունը ստեղծել է Հայոց ցեղասպանության ժխտման քարոզով զբաղվող կայք, հաղորդում է memurlar.net-ը: «1915.gov.tr» կայքն անգլալեզու է, կոնտեքստից կտրված և կեղծ տվյալներ է պարունակում:


Կայքի առաջին էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն են. «Այսօրվա աշխարհում պատմությունից թշնամանք ստեղծելն ու նոր անտագոնիզմներ առաջացնելը ոչ ընդունելի է, ոչ էլ օգտակար համատեղ ապագա ստեղծելու համար»:
Կայքում տեղադրված են նյութեր, որոնք նպատակ ունեն ցույց տալու, թե իբր հայերն են ըմբոստացել թուրքերի դեմ, և նրանց արտաքսումը եղել է միակ տարբերակը:


Կայքում տեղ են գտել նաև Թուրքիայի նախագահի՝ ցեղասպանության ընդունման դեմ արտահայտած մտքերն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը: Կայքում կա նաև առանձին բաժին, որն անդրադառնում է 1970-80-ականներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հայկական կազմակերպությունների գործողություններին և կրում է «Հայկական ահաբեկություն» խորագիրը:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ