Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում մեղադրանքը

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում մեղադրանքը
09.12.2019 | 21:44

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Լևոն Սահակյանը: Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքին, ապավինում է ՀՀ արդարադատությանը և հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- ասաց պաշտպանը: Օրեր առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գևորգ Լոռեցյանին:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ