Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուստամ Բադասյանը՝ Վահե Գրիգորյանի աշխատանքի չգնալու մասին

Ռուստամ Բադասյանը՝ Վահե Գրիգորյանի աշխատանքի չգնալու մասին
09.12.2019 | 21:46

«Ես որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետև եթե արձանագրվել է, որ անձը աշխատանքի չի գնում, կան համապատասխան ընթացակարգեր, դրանցով հնարավոր է ղեկավարվել: Կառավարությունն այստեղ անելիք չունի»,- Աժ-ում ՍԴ դատավորներին կամավոր վաղ թոշակի անցնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՍԴ-ում կա դատավոր, որ աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ է ստանում, այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Խոսքը Վահե Գրիգորյանի մասին է: Հարցին, թե կա՞ մեխանիզմ, որ աշխատանքի չհաճախող ՍԴ դատավորին կարող են աշխատանքից ազատել, Բադասյանը պատասխանեց. «Էական կարգապահական խախտման հիմքերը թվարկված են, և եթե կա նման խախտման հիմք, ԱԺ-ն իրավասություններ ունի այդ ոլորտում»:


Նախարարն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հենց այս փուլում կառավարությունը որոշեց ներկայացնել ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: Բադասյանն ասաց, որ իր՝ պաշտոնն ստանձնելուց հետո հանձնառություն են ստանձնել ունենալ անկախ դատական համակարգ, հանրության վստահությունը բարձրացնել դատական համակարգի նկատմամբ: «Եվ ՍԴ-ի մասով վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումը ընդամենը հերթական քայլն է: Այն ուղղված է 2015-ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ՍԴ մոդելի կյանքի կոչումն ապահովելուն»,- ասաց նա:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ