Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը կմակագրվի նոր դատավորի

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը կմակագրվի նոր դատավորի
10.12.2019 | 14:12

Դատավոր Մխիթար Պապոյանը վերաքննիչ դատարանում այլևս չի քննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը: Նա աբավարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց: Վերաքննիչում Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը կմակագրվի նոր դատավորի: Երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, նա մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ