Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գերմանիայի ԱԳ նախարարը բացառում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը

Գերմանիայի ԱԳ նախարարը բացառում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը
10.12.2019 | 14:14

«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման որևէ պատճառ չկա»՝ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը: «Այս պահին ԵՄ պատժամիջոցների ռեժիմի փոփոխության պատճառներ գոյություն չունեն: ԵՄ և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման բանալին կարող են դառնալ Ռուսաստանի քայլերն ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը: Ուկրաինայի արևելքում բնակվող մարդիկ վաղուց արդեն խաղաղության կարոտ են», - նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ