Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իվետա Տոնոյան. Ինչպե՞ս է իշխանությունը չափել ՍԴ ճգնաժամը

Իվետա Տոնոյան. Ինչպե՞ս է իշխանությունը չափել ՍԴ ճգնաժամը
10.12.2019 | 14:17

ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը նոնսենսի շատ ցույտուն դրսևորում է, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետ Տոնոյանը։

«Իշխանություններն ասում են, որ նախագծով նպատակ ունեն ՍԴ ճգնաժամը և հանրության վստահությունը չվայելող դատավորներին ուղարկել պատվավոր հանգստի։ Սրանով իշխանությունները փաստում են, որ այս դատավորները վստահություն չեն վայելում, և փոխարենը նրանց պատժելու, նախընտրում են շուրջ 700 միլիոն հատկացնել և նրանց հանգստի ուղարկել։ Բայց չեմ կարծում, որ սա մարդասիրական նկատառումներով է իրականացվում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Նա հարց ուղղեց՝ ինչպե՞ս է իշխանությունը չափել ՍԴ ճգնաժամը՝ բախտագուշակություններո՞վ, թե ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարծիքի վրա հիմնվելով։ «Սա ընդամենը ՍԴ ոչ ցանկալի դատավորներից ազատվելու և այդ կառույցը հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու նպատակ է հետապնդում»,- ելույթն ամփոփեց Իվետա Տոնոյանը։

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ