Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անի Սամսոնյան. Իշխանության չսիրած դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը անընդունելի է

Անի Սամսոնյան. Իշխանության չսիրած դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը անընդունելի է
10.12.2019 | 14:18

Մեր պատկերացումներով՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելն ընդամենը նախագիծ է, որ նպատակ ունի հեռացնել ՍԴ հին անդամներին՝ դատարանը լրացնելով նոր և վստահելի անդամներով, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Իշխանությունների կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը մեզ համար անընդունելի է։ Եթե ՍԴ դատավորները կատարել են իրավախախտում, ինչո՞ւ եք խրախուսում նրանց։ Այդ դատավորներին հեռացնում են աշխատանքից, ոչ թե դարձնում էլիտար կենսաթոշակառու։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետությունը նրանց ձեռք մեկնում և թույլ տալիս հեռանալ»,- հարց ուղղեց պատգամավորը։
Անի Սամսոնյանի խոսքով՝ եթե իշխանությունները ուզում են ազատվել ՍԴ դատավորներից, քանի որ նրանք հին համակարգի ներկայացուցիչներ են, ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեն ազատվում, օրինակ գլխավոր դատախազից։ «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ, որ իմ հարկերով ՍԴ դատավորները վաղաժամ գնան կենսաթոշակի», - ասաց նա:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ