Ձերբակալվելուց մեկ տարի անց Չեխիան Հայաստանին կհանձնի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին՝ հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից արդեն ոստիկանությանը հանձնարարել են կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը: Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս նախորդ տարի։ Նա «Ինտերպոլի» աջակցությամբ հայտնաբերվել էր 2018-ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։