Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը
10.12.2019 | 21:32

84 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:
Յուրի Միխայիլի Լուժկովը ծնվել է 1936-ի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: 1958-ին ավարտել է Ի.Մ. Գուբկինի անվան Մոսկվայի նավթաքիմիական և գազի արդյունաբերության ինստիտուտը: 1987-ին նա դարձել է Մոսկվայի քաղաքային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Մոսկվայի քաղաքային ագրոարդյունաբերական կոմիտեի (Մոսագրոպրոմ) նախագահ: 1992-ի հունիսի 6-ին Գավրիիլ Պոպովի հրաժարականի կապակցությամբ Բորիս Ելցինը Լուժկովին նշանակել է Մոսկվայի քաղաքապետ և մայրաքաղաքի վարչակազմի ղեկավար:


Քաղաքապետ է վերընտրվել 1996-ի հունիսին, 1999-ի դեկտեմբերին և 2003-ի դեկտեմբերին։

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ