Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵՄ-ն ողջունել է Փարիզում նորմանդական գագաթաժողովի արդյունքները

ԵՄ-ն ողջունել է Փարիզում նորմանդական գագաթաժողովի արդյունքները
10.12.2019 | 21:36

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ի նորմանդական գագաթաժողովը առաջին քայլն է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին:

«Ես ողջունում եմ հրադադարի, ուժերի տարանջատման, գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելուն ուղղված Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը: Դա առաջին քայլն է քաղաքական կարգավորման գործընթացում առաջ շարժվելու մեջ»,- ասել է նա:
Բորելի խոսքով՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները կրիտիկական կերպով կախված են հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելուց»:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ