Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սուրեն Գրիգորյանը՝ Տարոն Սիմոնյանին

Սուրեն Գրիգորյանը՝ Տարոն Սիմոնյանին
11.12.2019 | 13:06

Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում քննարկվում էր Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց՝ գործող ՍԴ-ի մասին օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը արդեն նախատեսում է վաղ կենսաթոշակի կառուցակարգ, ըստ որի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորը կարող է գնալ վաղ կենսաթոշակի. «Այն ժամանակ որևէ քննադատություն այս դրույթի նկատմամբ, թե՝ խրախուսվում է անաշխատ եկամուտը, եղե՞լ է, թե՞ ոչ. չի եղել: Եվ եթե չի եղել, կարո՞ղ եմ ես կասկածել այս նախագծում այդ հանգամանքը բարձրացնելու ձեր ազնիվ մղումների վրա»:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ