Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ալեն Սիմոնյան. Եթե ՍԴ դատավորները մեկնված ձեռքը չսեղմեն, աղետ չի լինելու

Ալեն Սիմոնյան. Եթե ՍԴ դատավորները մեկնված ձեռքը չսեղմեն, աղետ չի լինելու
11.12.2019 | 23:09

Այսօր դատական համակարգում խնդիր կա։ Համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Կա դատական իշխանության խնդիր։ Իհարկե, այս համակարգում կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ։ Մենք ուզում ենք ձևավորել անկախ դատական համակարգ, որը կգործի որպես իշխանության երրորդ թև», - ասաց նա։


Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որևէ անպարկեշտ բան չի տեսնում։ «Դա հնարավորություն է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու։ Դա մեկնված ձեռք է, մեկնված ձեռք՝ բոլորին։ Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու։ Կարելի է ասել՝ սկսում ենք զրոյական կետից», - ասաց պատգամավորը։


Հարցին՝ եթե մեկնված ձեռքը չսեղմեն, ի՞նչ է լինելու, Սիմոնյանն ասաց՝ աղետ չի լինելու, անցնելու են առաջ։ «Այդ հարցն, այսպես թե այնպես, լուծվելու է, ուրիշ տարբերակ չկա», - ամփոփեց ԱԺ փոխնախագահը։

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ