Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները
12.12.2019 | 13:42

Երեկ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց օրինագիծը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման և Սիրիայի հյուսիսում ռազմական ներխուժման համար: Անկարայի դեմ պատժամիջոցներին կողմ քվեարկեցին ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները:


ՆԱՏՕ-ում դաշնակից երկու երկրների միջև հարաբերությունները կարող են է'լ ավելի սրվել, եթե կյանքի կոչվի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նախազգուշացումը: Նա ասել էր, որ պատժամիջոցների սահմանման դեպքում կվտանգվի Թուրքիայում ամերիկյան ռազմակայանների հետագա աշխատանքը:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ