Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բրիտանիայում սկսվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ

Բրիտանիայում սկսվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ
12.12.2019 | 13:46

Մեծ Բրիտանիայում անցկացվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ, որոնք որոշելու են Brexit-ի ճակատագիրը: Ընտրատեղամասերը բացվել են հինգշաբթի 07: 00-ին և կաշխատեն մինչև 22: 00-ն: Ընտրատեղամասերի մեծ մասը տեղակայված են դպրոցներում, այդ իսկ պատճառով դասերը կդադարեցվեն:


Սակայն, պետությունն աշակերտների ծնողներին արձակուրդային օր չի տալիս. Բրիտանացիները կքվեարկեն կամ աշխատանքից առաջ կամ հետո:
Ընտրատեղամասերի փակվելուց հետո կսկսվի հաշվարկը, և կհրապարակվեն քվեարկության առաջին կանխատեսված արդյունքները:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ