Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները
12.12.2019 | 22:24

Դեկտեմբերի 9-12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը։ Այցի նպատակն էր ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019-ի համագործակցության ծրագրերի ամփոփումը, մասնակցությունը 2020-ի համագործակցության ծրագրի նախնական քննարկումներին և ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 4-րդ կուրսի կուրսանտների համար նախատեսված «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին: Խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավված էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական, Վ.Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:


ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է զեկույցներ ռազմակրթական ոլորտում և ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ:
Դեկտեմբերի 10-12-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Ներկայացվել են ՌՈւՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խորհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ: Խորհրդատվական խումբը ճանաչողական այցով եղել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել կրթօջախի գործունեության հիմնական ուղղություններին:


Այցի արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում: Քննարկվել են նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվել հետագա համագործակցության ուղիները:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ