ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն

Պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն
13.12.2019 | 12:10

«Փաստը» գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նոր անդամներ նշանակեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին: Նշանակումից անմիջապես հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ այսպիսով վարչապետը նոր «ռևերանս» արեց Սորոսի հիմնադրամին: Շատերը նշում էին, որ նոր իշխանությունների օրոք պետական կառույցներում Ջորջ Սորոսի «տիրապետությունը» գնալով ընդլայնվում է, եթե նաև հաշվի առնվի, որ ի սկզբանե պետության հումանիտար ոլորտները համակարգող ԿԳՄՍ, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունները, իրավական ոլորտի մի մասը՝ արդարադատության նախարարությունը և հատուկ քննչական ծառայությունը նույնպես սորասականների տիրապետության տակ է, ԱԺ-ում էլ քիչ չեն «սորոսական» պատգամավորները:


Ինչ վերաբերում է պետական կառույցներում պաշտոններին, տեղեկություններ կան, որ Սորոսի հիմնադրամը, որպես ցանցային կազմակերպություն, ունի իր ներքին հիերարխիան, որը սրբորեն պահպանվում է նաև գերատեսչություններում: Օրինակ՝ ըստ տարբեր աղբյուրների, իրականում ԿԳՄՍ նախարարությունը ղեկավարում է առաջին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որը սորոսական ուղղահայացում շատ ավելի բարձր դիրք ունի Արայիկ Հարությունյանից:


Կան տեղեկություններ, որ Անափիոսյանն է որոշում նախարարության գործունեության ուղղություններն այն սկզբունքներով, որոնք նախընտրելի են իր հիմնադրամի համար: Փորձագետներն արդեն կարծիք են հայտնում, որ պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն, այլ փաստացի Նիկոլ Փաշինյանի տակ դրված դանդաղ գործողության ական են, ինչի արդյունքում զգալիորեն թուլանում են վարչապետի դիրքերը»:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ