Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մամեդյարովը հայտարարել է, որ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կկայանա 2020-ի հունվարին

Մամեդյարովը հայտարարել է, որ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կկայանա 2020-ի հունվարին
13.12.2019 | 12:14

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կկայանա 2020-ի հունվարին:

Մամեդյարովը խոսել է նաև հակամարտության կարգավորման գործընթացքում Հայաստանի և Ադրբեջանի «կարմիր գծերի» մասին: «Մենք 3.5 ժամ շփվել ենք և էական հարցերի ենք անդրադարձել: Առաջին հերթին պետք էր հասկանալ, թե որտեղ է գտնվում «կարմիր գիծը», այսինքն՝ այն սահմանը, որը չի կարելի է անցնել: Մենք հասկանում ենք, թե որտեղ է գտնվում այդ գիծը Հայաստանի համար: Նրանք, երևի, հասկանում են, թե որտեղ է գտնվում այդ գիծը Ադրբեջանի համար», - Մամեդյարովն ասել է CBC-ին հարցազրույցում: Նա նշել է նաև, որ մտքերի փոխանակումը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած հանդիպմանը «կոշտ» է եղել:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ