Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բրիտանիայի ընտրություններում հաղթել է Բորիս Ջոնսոնի կուսակցությունը

Բրիտանիայի ընտրություններում հաղթել է Բորիս Ջոնսոնի կուսակցությունը
13.12.2019 | 23:52

Բրիտանիայի վաղաժամկետ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած պահպանողական կուսակցությունը:
Նախնական արդյունքներով՝ Համայնքների պալատի 650 մանդատներից 364-ը կստանան պահպանողականները: Նման համոզիչ հաղթանակ նրանք տոնել էին ավելի քան 3 տասնամյակ առաջ: «Մենք Եվրամիությունից դուրս կգանք հունվարի 31-ին, ինչպես պլանավորած է, ոչ մի եթե, ոչ մի բայց», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը, երբ հաստատվեցին պահպանողականների հաղթանակի կանխատեսումները: Ջերեմի Քորբինի գլխավորած լեյբորիստները 203 մանդատ կունենան՝ 59-ով ավելի քիչ, քան ունեին նախկին խորհրդարանում: Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ հրաժարական կտա. - «Ապագա որևէ ընտրության ես կուսակցությունն այլևս չեմ առաջնորդի», - ասել է Քորբինը պարտությունից հետո:


Բորիս Ջոնսոնի համոզիչ հաղթանակից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնել, որ Բրիտանիայի խորհրդարանում բրեկզիտի հարցը շուտով կդրվի քվեարկության:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է Բրիտանիայի վարչապետին. «Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին նրա մեծ հաղթանակի կապակցությամբ: Բրեկզիտիից հետո ԱՄՆ ու Բրիտանիան արդեն ազատ կլինեն առևտրային մեծ գործարք կնքել»,- դեկտեմբերի 13-ին գրել է Թրամփը՝ ավելացնելով, թե այդ գործարքը կարող է շատ ավելի մեծ ու շահավետ լինել, քան ցանկացած հնարավոր գործարք Եվրամիության հետ:
Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանը միշտ հույս ունի, որ ընտրությունները իշխանության կբերեն Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցների, բայց համոզված չեն, որ այդպես է բրիտանական պահպանողականների դեպքում:


Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատում պահպանողականներից ու լեյբորիստներից բացի, տեղ կունենան նաև այլ կուսակցություններ՝ Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը 48 մանդատ կունենա, Լիբերալ դեմոկրատները՝ 11 մանդատ: Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ կամփոփվեն Բրիտանիայի վաղաժամեկտ ընտրությունների նախնական արդյունքները:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ