Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը»

Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը»
13.12.2019 | 23:55

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Ոչ ոք չի կարող լուծել այս հակամարտությունն առանց մեզ: Բոլոր տարբերակները պետք է լինեն սեղանին: Անկյունային հարցը հետևյալն է. ի՞նչ պետք է արվի հաջորդիվ: Հակամարտությունը լուծելու համար հարկավոր է ունենալ ռազմավարական համբերություն: Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացը կանգ կառնի: Կարծում եմ, որ ողջամտություն չի լքի հայկական կողմը: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը նրանց կողմից շահագրգռված է բանակցություններից դուրս գալ: Մենք միշտ խոսում ենք այդ մասին», - ասել է Մամեդյարովը՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին հարցազրույցում:


Նրա խոսքով՝ հայկական կողմի գործողություններում և հայտարարություններում շատ հաճախ ի հայտ են գալիս հույզեր: «Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա: Բանակցային գործընթացը պետք է ուշադիր հետևի հասարակության մեջ ներքին տրամադրությանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սա բնական գործընթաց է և միանշանակ: Կրքերը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում շատ բարձր են: Մենք մեր կողմից չենք հասկանում, թե ինչու հայկական կողմը թույլ չի տալիս Ղարաբաղի հայկական համայնքին շփվել ադրբեջանական համայնքի հետ», - նշել է նա:
Մամեդյարովն ընդգծել է, որ նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «միևնույն է, բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա, քանի որ պատերազմը չի կարող հավերժ լինել»:


Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ հույզերն ու կարծրատիպերը, որ կան հայկական կողմում, բացասական տրամադրություններ են ստեղծում, և դա առաջ շարժվելուն խոչընդոտում է: «Ես միշտ հայկական կողմին, այդ թվում նաև լրագրողներին, տալիս եմ հետևյալ հարցը. Ասե՞ք ինձ առնվազն մեկ փաստարկ, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ հակամարտությունից: Սկսե՞լ եք ավելի լավ ապրել, միացե՞լ եք նախագծերին կամ այլ բան: Հետևաբար, շատ կարևոր է թակել Հայաստանի հասարակ քաղաքացիների սրտին», - ասել է նա:


Նախարարը հավելել է, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում է «կոնկրետ և իրական պահեր»: Նա ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է: Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝ թվագրված է 2019-ի մարտի 9 ամսաթվով, որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», - ասել է նախարարը:


Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության վերաբերյալ զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք առարկայնորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳՆ ղեկավարի խոսքերի, կարևոր են կարգավիճակը և անվտանգությունը: Թե ի՞նչ է կարգավիճակը`հասկանալի, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահները նույնպես ցանկանում են հասկանալ այս պահը: Պետք է լինի անվտանգության բանաձև, երբ Ադրբեջանի բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջ ծավալով կապահովվի: Բայց դա մեր հասկացողությունն է, իսկ ահա ո՞րն է հայկական կողմինը», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ