Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աննա Նաղդալյան. Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու

Աննա Նաղդալյան. Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու
13.12.2019 | 23:58

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է ու վերջին անգամ Բրատիսլավայում ԱԳ նախարարի ելույթի ժամանակ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է՝ լրագրողնեի հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին։ «Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար», - ասաց նա։

ԱԳՆ խոսնակն ասաց, որ Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Նա վստահեցրեց՝ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ «Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի կամ, պարզապես, չի ցանկանում ընկալել», - ասաց Աննա Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու։

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ