Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը շահագործման կհանձնվի Դուբայում

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը շահագործման կհանձնվի Դուբայում
14.12.2019 | 00:52

Մոտ ապագայում Դուբայում կբացվի աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, որ կունենա 360 մետր բարձրություն:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն կունենա 82 հարկ և մոտ 1210 շքեղաշուք համար՝ հագեցած ժամանակակից ու նորոճ ինտերիերով:

«Հյուրանոցի առավել հետաքրքիր ու յուրօրինակ մասը տանիքն է՝ ապակեպատ դիտահարթակով: Այդտեղից հյուրերը հնավորություն կունենան վայելել Արմավենի Ջումեյրա արհեստական կղզու և Պարսից ծոցի տեսարանը: Այն ըստ երևույթին, շահագործման կհանձնվի 2023-ին»,- գրում են լրատվականները:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ