ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մեր ժամանակ ուրիշ էր

Մեր ժամանակ ուրիշ էր
14.12.2019 | 13:43

«Հրապարակը» գրում է. «Իշխանության ամանորյա տրամադրությունները փչացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցը՝ «Լավրովյան պլանի» և ««խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով» եզրույթների շուրջ։ «Դա ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլզի` «խաղաղություն` տարածքների դիմաց» ֆորմատի պսևդոընթերցումն է, ինչն էլ, անկախ հայկական կողմի հայտարարություններից, հավաստում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն բոլոր հնարավոր տարբերակներից սեղանին դրել է հատկապես այդ մոտեցումը։ Իսկ մեր ժամանակ բանակցվում էր «տարածքներ` կարգավիճակի դիմաց» ֆորմատը։ Իրականում «Լավրովյան պլան»՝ որպես այդպիսին, գոյություն չունի. ընթացակարգը հետևյալն է․ սկսում են կոնկրետ դետալները քննարկել, ասենք, «կազանյան» անվանված հայտարարության և այն կարող է վերածվել փաստաթղթի։ Ի դեպ, պետք է ֆիքսել` Կազանի հայտարարությունն այդպես էլ փաստաթուղթ չդարձավ», - ասաց նախկինում բանակցային գործընթացին մասնակցած անձը:

Դրան ձեր իշխանությունը համաձայնել էր և քննադատվում է։ «Կազանյան հայտարարությունն այժմ ԵԱՀԿ դեպոզիտարիայում է՝ ցանկացած պահի կարելի է բարձրացնել և տեսնել` ինչ էր։ Կար Մադրիդյան սկզբունքների վրա, համապարփակ պայմանավորվածությամբ ղարաբաղյան կողմի մասնակցություն` առանց ադրբեջանական համայնքի, որի առաջին կետով ամրագրված էր․ «Արցախի ազատ կամարտահայտություն, որն ունի պարտադիր իրավական ուժ»։ Ապա` Արցախն ունենում էր անկախ բանակ, նախագահ, ԱԺ, անդամակցում միջազգային այն կառույցներին, որոնք լիարժեք անկախություն չեն պահանջում: 2-րդ կետով, այո, որոշ տարածքների հանձնում, բայց միայն այն դեպքում, եթե պարտադիր կատարվել է 1-ին կետը։ Հիմա առաջին կետով հայկական զորքերի դուրսբերումն են պահանջում»»:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ