Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրքիայի պետական պաշտոնյաների արձագանքը ԱՄՆ-ի Սենատի բանաձևին

Թուրքիայի պետական պաշտոնյաների արձագանքը ԱՄՆ-ի Սենատի բանաձևին
14.12.2019 | 13:56

ԱՄՆ Սենատում Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը արձագանքել են տարբեր թուրք պաշտոնյաներ: Թուրքիայի փոխնախագահ Ասադ Օքթայը հիշեցրել է թուրքական արխիվների մասին՝ նշելով․ «ԱՄՆ-ն այդ բանաձևի միջոցով փորձում է ստերով լի նոր պատմություն գրել: Մինչդեռ պատմության իրական վկաները ոչ թե սենատների և խորհրդարանների որոշումներն են, այլ արխիվները»:


Ըստ ՊՆ նախարար Հուլուսի Աքարի, քաղաքական գործիչները պատմական հարցերում որոշումներ չպետք է ընդունեն: Նրա կարծիքով՝ արխիվներն ուսումնասիրելու դեպքում բոլորը կտեսնեն, որ թուրք ազգի պատմությունը «մաս-մաքուր» է:
Արդարադատության նախարար Աբդուլհամիթն էլ կարծում է, որ պատմությունը քաղաքականացնելուց ոչ մի պետություն չի շահել՝ կրկին հիշեցնելով արխիվների մասին:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Շենթոփը ևս խոսել է արխիվներից՝ հիշեցնելով, որ Թուրքիան 2005թ-ին առաջարկել է Հայաստանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել՝ արխիվներն ուսումնասիրելու համար: Նա նաև կոչ է արել լուրջ չընդունել Սենատի որոշումը, քանի որ ԱՄՆ-ին չեն հետաքրքրում հայերը կամ 1915թ դեպքերը: Շենթոփի կարծիքով՝ Վաշինգթոնը պարզապես ցանկացել է Թուրքիային պատժել:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ