Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արմեն Աշոտյան. Ինչ աղբ ասես չթափեցին

Արմեն Աշոտյան. Ինչ աղբ ասես չթափեցին
14.12.2019 | 20:55

Ինձ համար անհասկանալի է, երբ պետության քարոզչական ապարատը ԱԺ-ից մինչև ՊՈԱԿ պատասխանում է Ղարաբաղի հարցով մեր քննադատությանը, բայց ոչ Մամեդյարովի, Ալիևի և այլն, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից Ադրբեջանի առաջին տիկնոջը Արցախ հրավիրելու հայտարարությունը, որից հետո ադրբեջանական մամուլում ՀՀ առաջին տիկնոջն ուղղված հրապարակումներ եղան, որոնց, սակայն, Հայաստանի կողմից արձագանք չեղավ: «Երբ ընթերցում էի Աննա Հակոբյանի, մեղմ ասած, անհաջող վերջին հանրային դիսկուրսին ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ շատ վիրավորված եմ զգացել՝ որպես ՀՀ քաղաքացի: Կապ չունի, որ ես չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները և չեմ ողջունում Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը, բայց որպես հայ՝ շատ վիրավորական է, երբ «ազ» վերջածանցով տարբեր կայքեր ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ: Հասկանում եք՝ ինչ ա սա նշանակում, մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանեն: Դրա փոխարեն նստել են ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցները ու կպնում են Ղարաբաղի հարցով մեզ: Այ սա ես ոչ մի կերպ չեմ հասկանում», - ասաց Աշոտյանը:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ