Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արմեն Աշոտյան. Արտահերթ ընտրություններ պետք են իշխանություններին

Արմեն Աշոտյան. Արտահերթ ընտրություններ պետք են իշխանություններին
14.12.2019 | 20:57

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ նա ասաց. «Իրենց շատ դժվար է լինելու այն հարցերում ասել «չէ», որտեղ Սերժ Սարգսյանն էր ասել «ոչ»: ՀՀ քաղաքական համակարգում կա դիսբալանս. Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ում վրա հղում անի, երբ ինչ-որ հարցով ասի՝ «չէ»: Այս հարցը լուծելու համար օր առաջ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք այսօր ավելի շատ պետք են գալու գործող իշխանություններին, որպեսզի իրենք գնալով չճխլվեն ղարաբաղյան բանակցությունների բեռի տակ», - ասաց Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ