Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սիրիայում գազի հանքավայր է շահագործման հանձնվել

Սիրիայում գազի հանքավայր է շահագործման հանձնվել
15.12.2019 | 20:44

Սիրիայի Հոմս քաղաքից արևելք 1 մլն խորանարդ մետր հզորությամբ երկու գազային հանքավայր է շահագործման հանձնվել՝ տեղեկացրել է Սիրիայի նավթի նախարարությունը: Մասնագետների ջանքերով ռեկորդային ժամանակում սկսվել է 1 մլն խորանարդ մետր հավելյալ գազի մատակարարումը` հանքավայրերի գործարկման և ընդհանուր ցանցին միացման շնորհիվ: Գազի աճող պահանջարկով պայմանավորված՝ հանքավայրերի միացման աշխատանքները 15 օր են տևել:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ