Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ

ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ
15.12.2019 | 20:45

Lockheed Martin ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար ստեղծում է «երկիր-երկիր» դասի նոր հրթիռ, որը կկարողանա հաղթահարել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը՝ Breaking Defense հանդեսին է պատմել գեներալ Ջոն Ռաֆետին:

Նրա խոսքով՝ եվրոպական թատերաբեմում կիրառվելու է նախևառաջ ռուսական համակարգերի դեմ, իսկ Խաղաղ օվկիանոսում՝ չինական ռազմանավերի դեմ: Նորույթը պետք է փոխարինելի չափերով շատ ավելի մեծ ATACMS տակտիկական հրթիռային համակարգին: PrSM–ը փորձարկվել է դեկտեմբերի 10-ին՝ Նյու Մեքսիկոյում: Հրթիռն անցել է 240 կմ տարածություն՝ խոցելով բոլոր թիրախները: Նորույթը կարող է ամերիկյան զինանոցը համալրել արդեն 2023-ին:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ