Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
16.12.2019 | 13:12

Դեկտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ