2020 թվականի հունվարին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է երիտասարդ հայ կինոռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի «վախենալու ոչինչ չկա» ֆիլմը: Օրեր առաջ այն ցուցադրվել է նաև Լայպցիգի միջազգային կինոփառատոնում, իսկ Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնում ստացել է «Woman in Motion» ծրագրի գլխավոր մրցանակը: Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Կինոյի տան փոքր կինոսրահում տեղի է ունենալու ֆիլմի փակ դիտումը:
Ցուցադրությունից հետո կկայանա կինոռեժիսորի և հանդիսատեսի հանդիպում-քննարկումը «Բուխարու սրահում»: